Շենգավիթ Հնավայր և Բիայնիլի դամբարան

Սկզբում մենք գնացինք «Շենգավիթ հնավայր» այնտեղ մեզ ցույց տվեցին հնավայրի մակետը, թե ինչ տեսք է այն ունեցել, այն վայրերը որոնք կլոր տեսք են ունեցել, մարդիկ այնտեղ հավաքվել են քնարկումներ են արել զրուցել են և այլն։ Թանգարանում մեզ ցույց տվեցին տարբեր տեսակի գործիքներ, զենքեր, նաև կար օջախ, որտեղ մարդիկ ուտելիք էին պատրաստում, կար նաև օբիսիդիան, որով մարդիկ կարողացել են զենքեր և գործիքներ պատրաստել։ Հնավայրից հետո մենք գնացինք «Երևան մոլ»-ի մոտ գտնվող Դամբարանը։ Դամբարանում կար կուժ որի վրա կար ցլի գլուխներ, այդ կուժը օգտագործում էին տոնակատարությունների համար, կար նաև այնպիսի սափոր, որտեղ մարդու հոգին համբարձվում էր այդ սափորի մեջ։ Այնտեղ կար նաև գաղտնուղի և մարդիկ կարողացել են փախնել թշնամիներից։

Leave a comment